Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պլանշետներ, որոնք պատրաստել են երեխաները  (տեսանյութ)

Հասարակություն
planshet

Հայկական բջջայիններ եւ պլանշետներ՝ ArmPhone եւ ArmTab արտադրող TSD ընկերության արտադրամաս է առավոտից այցելել շուրջ 130 երեխա: Հունիսի մեկը հայտարարել են բաց դռների օր. «Կրտսեր Մերգելյան ակումբ» նախագծի շրջանակներում հնարավորություն է տրվել բոլոր երեխաներին՝ ոչ ֆորմալ կրթության միջոցով սեր արթնացնել դեպի գիտության ու տեխնոլոգիաների նկատմամբ: Ընկերության փոխտնօրեն Մարինե Թորոսյանի խոսքով՝ այդ նպատակով արտադրամասը մեկ օրով կանգնեցրել են. «Սա առաջին դեպքը չէ, երբ դպրոցները մեզ դիմել են, մեկուկես կամ երկու ժամվա ընթացքում կարողացել ենք օգնել իրենց՝ մասնակցելու պլանշետների հավաքման գործընթացին: Ավելին՝ երեխաների ձեռքով հավաքված պլանշետը հետո նվիրվել է դպրոցին»: Ըստ նրա՝ իրենց նպատակն է, որ երիտասարդ սերունդը լինի մի տեղ, որտեղ կգա եւ կսովորի ավագ սերնդից, եւ նաեւ ներկայացնի իր գաղափարները. «Երբ «Մերգելյան ակումբ» գործարկվեց, ընդամենը 6 մասնակից ունեինք: Հիմա այնքան շատ են, որ պարապմունքներն անգամ խոհանոցում են անցկացվում: Անցկացնում ենք նաեւ պանելային քննարկումներ, որին հրավիրվում են պետական եւ մասնավոր սեկտորի ներկայացուցիչների»:  Մարինե Թորոսյանը վստահեցնում է՝ իրենց նպատակն է նաեւ, որ ապահովելով սերունդների շարունակականությունը՝ ստեղծվեն նորանոր աշխատատեղեր. «Ոչ միայն ընդամենը աշխատատեղ, այլ լավագույն պայմաններով աշխատատեղեր»: