Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծնողները մտահոգված են մանկապարտեզների միավորումից (տեսանյութ)

Հասարակություն
unnamed-29-1

Թիվ 76 մանկապարտեզի սաների ծնողները  բողոքի ակցիա են իրականացրել։ Նրանց տեղեկություններով՝ իրենց մանկապարտեզը մի քանի ուրիշ մանկապարտեզների հետ միանալու է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրին: Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը վճարովի է եւ ուսուցում է իրականացնում հեղինակային, ոչ պետական ծրագրով; Թաղամասի  բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները դարձնելով այդպիսին՝ ծնողները կարծում են, որ իրենց զրկում են այլընտրանքից: Ծնողների մտահոգությունը անհիմն է,  միացման  որեւէ  հարց չի քննարկվել՝ պնդում է  Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի  տնօրենը : Ավելին, նա ինքն է դեմ միավորումներին. «Եթե անգամ ինչ-որ մեկի մտքում առաջանա նման բան, առաջին դեմ գնացողներից ես կլինեմ»: Տնօրենը, սակայն, ենթադրում է, թե ինչու են մանկապարտեզի սաների ծնողներն աղմուկ բարձրացրել։  Ըստ նրա՝ իր առաջարկը, որը վերաբերել է ընդհանուր կրթական պարտեզ ստեղծելուն, սխալ է հասկացվել. «Մենք ասում ենք՝ եկեք բարեկարգենք  որպես մեկ ընդհանուր տարածք, ազատենք ցանկապատներից»։ Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը նույնպես հորդորում է ծնողներին խուճապի չմատնվել, վստահեցնում է՝ նման ծրագիր անգամ չի քննարկվել: Թիվ 76 մանկապարտեզն այս պահին   մասնակի է  օգտագործվում։ Մի հատվածն անբարեկարգ վիճակում է։ Ծնողներն առաջարկում են կառավարությանը՝ դպրոցներն ու մանկապարտեզները միացնելու փոխարեն վերանորոգել, որպեսզի իրեն հերթին սպասող 170 երեխաները  հնարավորություն ունենան հաճախել մանկապարտեզ: Ավելին՝ տեսանյութով