Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրավառություն Երեւանում՝ Գյումրիի «Շիրակի» պատվին (տեսանյութ)

Սպորտ
MHM0114487

Այսօր Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կայացած ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում Գյումրիի «Շիրակը» 3:0 հաշվով ջախջախեց Երեւանի «Փյունիկին» եւ իր պատմության մեջ երկրորդ անգամ տիրեց պատվավոր ավարին:   Գյումրեցիները բոլոր երեք գոլերն էլ խփեցին առաջին խաղակեսում: Երկու անգամ աչքի ընկավ Կիրիան Նվաբուեզեն, իսկ մեկ գոլ խփեց 17-ամյա Վահան Բիչախչյանը:   Խաղից հետո անմիջապես հրավառություն տրվեց հաղթողների պատվին, որից հետո նոր տեղի ունեցավ պարգեւատրման արարողությունը:   Ետխաղյա մամուլի ասուլիսում «Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանն ասաց, որ բավական դժգոհ է իր սաների ցույց տված խաղից: «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը փաստեց, որ չնայած խոշոր հաշվին, հաղթանակն այնքան էլ հեշտ չտրվեց իր թիմին:   Նշենք, որ երկու թիմերն էլ եվրոգավաթների ուղեգիր նվաճեցին եւ գալիք մրցաշրջանում Հայաստանը կներկայացնեն միջազգային մրցասպարեզում:   [caption id="attachment_1545562" align="alignright" width="700"]The winner of the Armenian Cup 2016/2017 is FC Shirak The winner of the Armenian Cup 2016/2017 is FC Shirak[/caption] [caption id="attachment_1545563" align="alignright" width="700"]The winner of the Armenian Cup 2016/2017 is FC Shirak The winner of the Armenian Cup 2016/2017 is FC Shirak[/caption] [caption id="attachment_1545564" align="alignright" width="700"]FC Pyunik vs FC Shirak football match in frames of the Armenian Cup 2016/2017 took place at Vazgen Sargsyan Republican Stadium FC Pyunik vs FC Shirak football match in frames of the Armenian Cup 2016/2017 took place at Vazgen Sargsyan Republican Stadium[/caption]