Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բեռնատարի ծանրությունից ասֆալտը բացվել է, մեքենան ընկել է մեջը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Պաշտոնական
Untitled...............

Մայիսի 15-ին, ժամը 13:52-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասում՝ գերեզմանատան մոտակայքում, «MAZ» մակնիշի ավտոմեքենան ընկել է փոսը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ տեղի է ունեցել ճանապարհի փլուզում (մոտ 6մ) , ինչի հետևանքով «МАЗ» մակնիշի 34QR624 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Ա.) կողային անիվներով հայտնվել է փլուզված հատվածում. առկա է կողաշրջվելու վտանգ: Ավտոմեքենայի դիրքը ուղղվել է վերամբարձ կռունկի միջոցով: ԱԻՆ Տեսանյութը՝ Հայկական ժամանակի