Անջեյ Կասպշիկին ընդունել է Արցախի արտգործնախարարը
Մայիսի 12-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախի ՊԲ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում առկաիրադրությանը վերաբերող մի շարք հարցեր։ Մասնավորապես, Կարեն Միրզոյանը ուշադրություն է հրավիրել վերջին շրջանում հրադադարի ռեժիմի խախտման հաճախակիացած դեպքերին։ Այս համատեքստում ընդգծվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման և շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ 2016 թ․ մայիսի 16-ինՎիեննայում և 2016 թ. հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններիիրագործման հրատապությունը։ Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի գործունեության վերաբերյալ մի շարք հարցերի։