A
A
Ոստիկանությունը վերածվել է ՀՀԿ-ի պահակազորի. պատգամավոր (տեսանյութ)
Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի վերջին երկու օրերը բավականին բուռն և դեպքերով հարուստ են անցնում։ Խախտումներն ակնհայտ են՝ ընտրակաշառքների բաժանում, ձայներ հավաքագրող մարդկանց ցուցակներ և անգամ ընտրված քվեաթերթիկների բաժանում։ Այս թեմայով զրուցելու համար «Ա1+»-ը հյուրընկալել է պատգամավոր Գևորգ Գորգիսյանին։