Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մյասնիկյանից Հերացի փողոց որոշ ժամերի կմնա փակ

Կարևոր լուրեր Հասարակություն
cars

Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 28-ին, 29-ին, 30-ին ժամը 22-00-ից մինչև հաջորդող օրերի ժամը 07:00-ն Մյասնիկյան պողոտայի (Ավան վարչական շրջանի ուղետարից) մինչև Հերացի փողոցն իջնող հատվածում երթևեկը միակողմանի փակ կլինի: Որպես այլընտրանք առաջարկվում են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցից դեպի քաղաքի կենտրոն տանող ճանապարհները:  Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը: Երևանի քաղաքապետարան