Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինքնասպանության փորձը կանխվել է

Կարևոր լուրեր Հասարակություն
hospital

Ապրիլի 28-ին, ժամը 02:07-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորք Մարաշի 13-րդ փողոցի տներից մեկի ավտոտնակում քաղաքացին փորձել է ինքնասպան լինել:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ տներից մեկի վարձակալ՝ 1989 թ. ծնված Ա. Գ.-ը փորձել է ինքնասպան լինել՝ կախվելով բակում գտնվող ավտոտնակի ծածկի երկաթյա կառուցատարրերից: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա. Գ.-ը իջեցվել է տեղի ուժերով և հսպիտալացվել Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիր: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը տուժածի հարազատներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։ ԱԻՆ