Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիգենը չարեց այն, ինչին ընդունակ էր. մարզիչ (տեսանյութ)

Սպորտ
gimast

«Այն, որ Եվրոպայի առաջնությունում կարողացա մտնել առաջին եռյակ, մեծ վստահություն եմ տալիս ինձ մնացած մրցումներում հաջող հանդես գալու համար: Աշխարհի առաջնությունից առաջ կաշխատեմ բարդացնել ծրագիրս, որպեսզի կարողանամ պայքարել մեդալների համար», - այսօր կայացած մամուլի ասուլիսին ասաց Հայաստանի ամենափորձառու մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը: 32-ամյա մարզիկը ամենեւին չի մտածում սպորտային կարիերան ավարտելու մասին, քանի որ իր առջեւ լուրջ նպատակ է դրել: «Պետք է այս չորս տարիներին էլ մարզվեմ, որ իրավունք ստանամ մասնակցելու օլիմպիական խաղերին: Քանի դեռ ուժերս հերիքում են, կշարունակեմ պայքարը մեդալների համար», - ամփոփեց Հարություն Մերդինյանը: Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը նույնպես մեծ հույսեր է կապում տարեց մարզիկի հետ: Իսկ ահա թիմի մյուս անդամները դեռեւս մտածելու տեղիք են տալիս:  «Արթուր Դավթյանի ելույթից գոհ եմ, քանի որ նա մասնակցեց բազմամարտի մրցումներին: Հենացատկում նա իր մրցակիցներին զիջեց միայն վարժության բարդությամբ: Թովմասյան Արթուրից, ինքնին, դժգոհ եմ, քան որ օղակներում երկրորդ տեղով մտավ եզրափակիչ, բայց այնտեղ անհասկանալի պատճառներով ձախողվեց: Խաչատրյան Վիգենը չարեց այն, ինչին ընդունակ էր: Մյուսները հանդես եկան իրենց ուժերի սահմաններում», - ասաց փորձառու մասնագետը: