Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստան-Իրան առեւտրաշրջանառությունը նվազել է 15%-ով. Ampop.am

Տնտեսություն
bcbd0f994c96f1fcfe3093bccf3e576f

   Իրանի հետ հարաբերություններում տնտեսական բաղադրիչը կարեւոր նշանակություն ունի Հայաստանի համար, սակայն 2016թ. առեւտրաշրջանառությունը նվազել է 15%-ով` կազմելով ընդամենը 239 միլիոն դոլար: Այս համատեքստում պետք է նշել նաեւ, որ վերջին չորս տարիներին, շարունակաբար նվազել են արտահանման ծավալները` 2016թ. կազմելով շուրջ 75 մլն դոլար։Պաշտոնական մակարդակով հաստատված մի շարք նախագծեր այդպես էլ գործնական փուլ չմտան: Սակայն, հաշվի առնելով Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ունեցած փակ սահմանները, Հայաստանի համար Իրանը կարեւորագույն դերակատար է թե՛քաղաքական, թե՛տնտեսական առումով։ Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ապա Իրանը մշտապես հանդես է եկել հավասարակշիռ կեցվածքով՝ պարբերաբար հայտարարելով, որ պատրաստ է լինել միջնորդ, ինչպես 90-ականների սկզբին։ Հայ-իրանական տնտեսական հարաբերությունների արդյունավետության եւ հեռանկարների մասին ՝ այստեղ: