Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինքնասպանության փորձ կատարած աշակերտները թիվ 127 դպրոցից են. tert.am

Կարևոր լուրեր Հասարակություն
MHM93292-copy

Երևանի դպրոցների մեկի բակում ինքնասպանության փորձ կատարած աշակերտները սովորում են Երևանի Լևոն Արիսյանի անվան թիվ 127 դպրոցում, որի տնօրենը հրավիրվել է Կրթության և գիտության նախարարություն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը: «Դպրոցի տնօրեն Ներսիկ Էլոյանն այս պահին հրավիրվել է ԿԳ նախարարություն՝ բացատրություն տալու, որպեսզի հասկանանք, թե ինչ է իրականում տեղի ունեցել։ Ոստիկանությունը ևս զբաղվում է դրանով, հարցին համապատասխան լուծումներ կտրվեն»,-ասաց Արշակյանը: Հիշեցնենք, աշակերտները փորձել են ածելիով վնասել են իրենց նախաբազուկները: Լուրեր կան, որ պատճառը դպրոցի գրքերի համար նախատեսված գումարն է, որն աշակերտները չեն վճարել։ Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում