Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոմեքենան բախվել է սյանը, կա 1 զոհ

Կարևոր լուրեր Հասարակություն
7004cc36d9e15d15477a03b7a7ff3297

Ապրիլի 10-ին, ժամը 08:04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Վենեցիա» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, Nissan March մակնիշի ավտոմեքենան բախվել է սյանը, կա 1 զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, որ Nissan March մակնիշի 35 FR 708 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը: Փրկարարները 1993 թ. ծնված Հ. Մ.-ի դին դուրս են բերել ավտոմեքենայից: