Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կիրակի». Ընտրակաշառքով գայթակղվել են նույնիսկ վստահված անձինք (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
yntr-kiraki

Հայաստանում կայացան Ազգային ժողովի՝ միակ համապետական ընտրությունները, և խորհրդարան անցավ 4 ուժ։ Նախնական արդյունքով՝ մեծամասնություն է կազմում իշխող ՀՀԿ-ն, երկրորդ տեղում Ծառուկյան դաշինքն է, ապա ԵԼՔ-ը և չորրորդ տեղում է դաշնակցությունը։ Ինչպես ամեն անգամ, այս ընտրություններից հետո էլ հայտարարվեց՝ եղան խախտումներ, սակայն դրանք չազդեցին արդյունքի վրա: Վախեցած թե ընտրակաշառքով, բայց մարդիկ ընտրել են ՀՀԿ-ին. հայտարարեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ «Քաղաքացի դիտորդը» ընտրական գործընթացների բարեփոխում  չի արձանագրել. Իր եզրակացության մեջ «Քաղաքացի դիտորդը»  նշում է՝ «Ընտրությունները չեն արտացոլում քաղաքացիների ազատ կամարտահայտությունը»։   Որքանով են արձանագրված ճնշումները, վարչական ռեսուրսի կիրառումն ազդել ընտրությունների արդյունքի վրա, ինչպես ժողովուրդն ընտրեց իշխող կուսակցությանը` դիտեք տեսանյութով։ Հաղորդման հյուրերն են ԵԽ Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանը և ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը։ ՌԵպորտաժներ՝ Գյումրու «Ցայգ»-ից ու Վանաձորի «Լոռի»-ից։