Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայրը հաղթեց, որդին պարտվեց

Սպորտ
aaa

Հայաստանի շախմատիստները հաջող են մեկնարկել Դուբայում անցկացվող օփեն մրցաշարում: Առաջին տուրում մեր երեք գրոսմայստերները՝ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Քաթանջյանը, հաղթել են իրենց մրցակիցներին եւ վաստակել առաջին միավորը: Իսկ ահա 12-ամյա Էդուարդ Հակոբյանը չկարողացավ հետեւել իր հոր օրինակին եւ պարտություն կրեց: Այսօր կայանալիք 2-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով կմրցի անգլիացի վարպետ Լորին Դ’կոստայի հետ: Գաբրիել Սարգսյանին մրցակից է բաժին հասել հնդիկ շախմատիստ Պրանտիկ Ռոյը, որը առաջին տուրում հաղթել է հենց Էդուարդ Հակոբյանին: Տիգրան Քոթանջյանը ուժերը կչափի ավստրիացի Յոհան Էբների, իսկ պատանի Հակոբյանը՝ հնդիկ Հարինիի հետ: