A
A
Կասկածի տակ է ընտրությունների ազատ և արդար լինելը. զեկույց
«ԱՆԿԱԽ ԴԻՏՈՐԴ» հասարակական դաշինք ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԶԵԿՈՒՅՑ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավի երակարաժամկետ դիտորդության արդյունքում ձեռքբերված տվյալների հիման վրա կարելի է՝ արձանագրել.
- Նախընտրական քարոզչությունը ուղեկցվել է բռնություններով և ճնշումներով, այդ թվում հրազենի գործադրմամբ, որը ուղղված է եղել հիմնականում ոչ իշխանական և/կամ ընդդիմադիր կուսակցությունների և դաշինքների նկատմամբ:
- Իշխող՝ ՀՀԿ-ի կողմից կիրառվել է վարչական ռեսուրսների կազմակերպված և զանգվածային չարաշահում:
- Նախընտրական քարոզչության ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ դիտորդական առաքելություն իրականացնող դաշինքի անդամ կազմակերպությունների կողմից ԿԸՀ ներկայացված հանրագրերի վերաբերյալ պատշաճ պատասխաններ չեն տրամադրվել.
- ԿԸՀ-ի կողմից հանրագրերում բարձրացված հարցադրումները ամբողջ ծավալով, այդ թվում բազմակողմանի քննության չեն առնվել.
- ԿԸՀ-ն բավարար ջանք չի ներդրել և կամք չի դրսևորել քարոզչության ընթացքում հայտնի դարձած և հաստատված իրավախախտումները կանխելու, դրանց հետևանքները վերացնելու ուղղությամբ: