Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Կարապետյանը դիմում է ընտրողներին

Կարևոր լուրեր Քաղաքականություն
karen-1

Սիրելի՛ հայրենակիցներ, Առջևում խորհրդարանական ընտրություններն են, շատ պատասխանատու պահ մեզ բոլորիս համար։ Հորդորում եմ, որպեսզի անպայման արտահայտեք Ձեր քաղաքացիական դիրքորոշումը և մասնակցեք կայանալիք ընտրություններին։ Հստակ որոշե՛ք, թե ում եք վստահում Ձեր և Ձեր երեխաների ապագան ։ Վստահե՛ք իմ թիմին․ տվե՛ք Ձեր ձայնը Հայաստանի Հանրապետական կուսակցությանը։ Իմ թիմը բարձր պատասխանատվության զգացումով կշարունակի իրականացնել մեր կողմից դրված ծրագրերը։ Մենք միասին անմնացորդ աշխատանքով կապահովենք մեր յուքանչյուր քաղաքացու կյանքի որակի բարձրացումը: Եվ ամենակարևորը եղե՛ք ակտիվ, եղե՛ք լավատես, որովհետև մենք մեր երազած երկիրը կառուցելու այլընտրանք չունենք։ Սիրով Ձեր՝ Կարեն Կարապետյան