Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Սեյրան Օհանյանին ձերբակալելու լուրերի մասին. Առավոտ (տեսանյութ)

Հասարակություն
Raffi_Hovhannisyan

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիր, Արցախի առաջին պաշտպանության նախարար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանին ձերբակալելուց հետո մամուլում շրջանառվեցին լուրեր առ այն, որ հաջորդ ձերբակալվողը կլինի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, արձագանքելով այս լուրերին, ասել էր․«Թող ռիսկ անեն»: Այսօր Aravot.am-ը Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում մամուլի ասուլիս հրավիրած Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է նշանակում «թող ռիսկ անեն», ՕՐՕ-ի ներկայացուցիչները ի՞նչ քայլերի կդիմեն, եթե ռիսկ անեն։ «Սեյրան Օհանյանը պատգամավորության թեկնածու է, առաջին փաստն է։ Երկրորդը՝ ինքը վախենալու ոչ մի բան չունի։ Ինքը եղել է մեր պետության բարձրագույն ծառաներից մեկը, հանրային ծառայող, զորավար, ռազմավար։ Ժամանակին արժանացել է նաև իմ քննադատությանը, այդ հարցերը ես բարձրացրել եմ իր առջև, ինքը բավարարող պատասխաններ տվել է ինձ։ Տեսնում եք, որ այսօր արդեն իր մոտեցման մեջ կա ընդգծված ժողովրդական, հասարակական ընդդիմադիր մոտեցում։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով