Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պայթյուն Նոր Գեղի գյուղում. կա զոհ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
kot1

Մարտի 24-ին, ժամը 08:09-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վերջնամասում գտնվող թթվածնային կայանում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով կայանը փլուզվել է, իսկ աշխատակիցներից մեկը մնացել է փլատակներում: Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Կոտայքի ՄՓՎ օպերատիվ խմբերը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: Դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքների իրականացմանը հետևել են ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը և ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը: Ժամը 08.40-ին փրկարարները փլատակներում հայտնաբերել են կայանի աշխատակից, թթվածնային բալոնների լիցքավորող, Նոր Գեղի գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Արմենակ Ազարյանի դին: Թթվածնային կայանը պատկանում է «Շիրինյան եղբայրներ» ՍՊԸ-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: [caption id="attachment_1530515" align="alignnone" width="700"]An explosion at the oxygen station of Nor Geghi village has left one of the employees under the rubble An explosion at the oxygen station of Nor Geghi village has left one of the employees under the rubble[/caption] [caption id="attachment_1530516" align="alignnone" width="700"]An explosion at the oxygen station of Nor Geghi village has left one of the employees under the rubble An explosion at the oxygen station of Nor Geghi village has left one of the employees under the rubble[/caption] 2k