Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը ցավակցել է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին

Պաշտոնական
17409828_1264221943632442_1530236824_n.thumb_

Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին՝ մարտի 22-ին Լոնդոնի սրտում տեղի ունեցած զարհուրելի հարձակման և դրա հետևանքով անմեղ զոհերի ու վիրավորների կապակցությամբ: «Այս դժվարին պահին Բրիտանիայի բարեկամ ժողովրդին և կառավարությանը հղում եմ իմ անկեղծ ցավակցությունն ու զորակցությունը՝ վերահաստատելով Հայաստանի համերաշխությունը բռնության ու ահաբեկչության ցանկացած դրսևորման դեմ պայքարում: Զոհվածների ընտանիքներին ու հարազատներին ցանկանում եմ ամուր կամք՝ հաղթահարելու այս ծանր փորձությունը, իսկ տասնյակ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է Նախագահի ցավակցական հեռագրում: