Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կփորձեն քաղաքական երանգ տալ». Վ. Այվազյանը՝ Ս. Բաբայանի ձերբակալման մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
vardan-ayvazyan1

ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը չի շտապում գնահատական տալ Սամվել Բաբայանի ձերբակալությանը։ «Կփորձեն քաղաքական երանգ տալ, բայց թողնենք իրավապահները զբաղվեն»,-ասում է ՀՀԿ-ից պատգամավորության թեկնածու Վարդան Այվազյանը։ Նա չի կիսում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչների պնդումները, որ Սամվել Բաբայանի ազատազրկումը նպատակ ունի խոչընդոտել ընդդիմադիր դաշինքի մուտքը խորհրդարան. «Այդ ուժն այդքան ռեյտինգ չունի։ Ես ինքս երկու սոցիոլոգիական հարցում եմ արել, և սոցիոլոգները կարող են դա փաստել»,- հավելում է Վարդան Այվազյանը։