Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որոշ ավտոճանապարհների բուք և մերկասառույց է

Հասարակություն
MHM84298-copy

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ մարտի  21-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիսի, Սիսիանի ավտոճանապարհներին  և Մեղրու լեռնանցքում  բուք է: Բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Արթիկ – Ալագյազ, Մարալիկ - Լանջիկ, Սևան – Ծովագյուղ ճանապարհահատվածներում, Ջաջուռի,  Քեթիի  և Մեղրու լեռնանցքներում  տեղ - տեղ մերկասառույց է : Բքի պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը: Ավտոճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ  միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 21-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն