Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակը» սեփական դաշտում պարտվեց «Գանձասար-Կապանին»

Սպորտ
foot-4

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում այսօր կայացավ 20-րդ տուրի երկրորդ հանդիպումը: Մրցաշարի նոմինալ առաջատար Գյումրիի «Շիրակը» սեփական դաշտում ընդունեց 3-րդ տեղում գտնվող «Գանձասար-Կապանին»: Եղանակային բարդ պայմաններում անցած հանդիպումն (երկրորդ խաղակեսում մրցավարը 15 րոպեով ընդհատեց հանդիպումը՝ ձյունածածկ խաղադաշտը կարգի բերելու համար) ավարտվեց հյուրերի անակնկալ հաղթանակով՝ 2:1: «Շիրակը» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց առաջնությունում եւ 37 միավորով մնաց 2-րդ տեղում: «Գանձասար-Կապանը» երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ առաջնության գարնանային հատվածում եւ 36 միավորով ամրապնդվեց 3-րդ հորիզոնականում: Աղյուսակը գլխավորում է գործող չեմպիոն «Ալաշկերտը», որը վաստակել է 39 միավոր: