Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արարատը» չդիմացավ «Ալաշկերտի» ճնշմանը (տեսանյութ)

Սպորտ
sport-ararat

Երեւանի «Արարատը» երրորդ անընդմեջ պարտությունը կրեց Հայաստանի ֆուտբոլի առաջնության գարնանային խաղաշրջանում: Այսօր արարատցիները «Բանանց» ակումբի արհեստական խաղադաշտում ընդունեցին գործող չեմպիոն «Ալաշկերտին» եւ պարտվեցին 0:3 խոշոր հաշվով: «Գոլ բաց թողնելուց հետո տղաները «կոտրվեցին»: Չեմ կարծում հոգնածություն կար նրանց մոտ, պայքարում էին 0:0 հաշվի ժամանակ, գոլեր խփելու հնարավորություններ ունեին: Սակայն գնդակ ընդունելուց հետո չկարողացան վերականգվել եւ շարունակել պայքարը», - ետխաղյա մամուլի ասուլիսին ասաց «Արարատի» մարզիչ Տիգրան Ղարաբաղցյանը, որը փոխարինել էր գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանին: «Մենք չէինք թերագնահատել «Արարատին», որովհետեւ բոլոր ֆուտբոլիստներն էլ պրոֆեսիոնալներ են, պարզապես շտապողականությունն ու հաղթելու մեծ ցանկությունը խանգարում էր: Ինչքան ուշանում էր գոլը, այնքան մեծանում էր լարվածությունը», - խաղից հետո մեկնաբանեց «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը: Հավելենք, որ «Ալաշկերտը» գոլերը խփեց հանդիպման վերջին 20 րոպեներին, երբ արարատցիներն այլեւս չէին կարողանում դիմել պրեսինգի, ինչպես դա հաջողությամբ անում էին խաղի սկզբից մինչեւ գոլ բաց թողնելը: