«Թրամփն էլ է թոշակառու». Կոմկուսի թեկնածու (տեսանյութ)
Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության պատգամավորի թեկնածու Ռուբեն Բալաբանյանը խորհրդարանում հայտնվելուց հետո պատրաստվում է լրացնել օրենսդրական բացերը: Խորհրդային տարիներին դատավոր աշխատած Բալաբանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց. «Այսօր իրավաբանական կրթություն ստանալը բավական թանկ հաճույք է, դա անհասանելի է բանվոր դասակարգին, բայց ժամանակվա սկզբունքները, Կոմունիստական կուսակցության կամեցողությունը իր երիտասարդների նկատմամբ անուրանալի է: Բացի դա, օրենսդրության մեջ բացեր կան: Օրինակ, որ ասվում է՝ դատարանը գործը պետք է քննի ողջամիտ ժամկետում: Ողջամիտ ժամկետ հասկացությունը յուրաքանչյուր դատարան յուրովի է գնահատում, ինչը սխալ է»,-ասաց պատգամավորի թեկնածուն: Կոմկուսի պատգամավորության թեկնածու Իրինա Հովակիմյանը, որը կոմունիստական ոգով է դաստիարակվել և առ այսօր հավատարիմ է այդ սկզբունքներին, խորհրդարան մտնելուց հետո պատրաստվում է զարկ տալ ռազմական գիտությանն ու արդյունաբերությանը: Նա իր կուսակցության մրցակից է համարում երկու ուժերի՝ ԲՀԿ-ին և ՀՀԿ-ին: Հարցին, թե ինչ են անելու ՀԿԿ թոշակառու թեկնածուները, ԱԺ-ում, Իրինա Հովակիմյանն ասաց՝ «Թրամփն էլ է թոշակառու»: Մանրամասները՝ տեսանյութում