Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների գրանցումն իրականացնող նոր ձեռնարկը

Քաղաքականություն
kyh1

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում՝  www.elections.am, հրապարակվել է ընտրողների գրանցումն իրականացնող տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետների ձեռնարկը, ինչպես նաև տարածքային ընտրական հանձնաժողովների գտնվելու վայրերի քարտեզը: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հորդորում է ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին, հատկապես տեղամասային ընտրական հանձնաժողովներում որպես անդամներ նշանակվող քաղաքացիներին, ձեռնարկի միջոցով ծանոթանալ ընտրողների գրանցումն իրականացնող տեխնիկական սարքավորումների աշխատանքին: