Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ալավերդիում սեփականաշնորհման գործընթաց է. սեփական այգու համար՝ 5 միլիոն (տեսանյութ)

Հասարակություն
papi

Ալավերդի քաղաքի ավագանին սահմանել է հողատարածքի կամ ավտոտնակի սեփականշնորհման գներն ու ծանուցել բնակիչներին: Օրինակ՝ Սարահարթ թաղամասի կենտրոնական հատվածներում 1 քմ հողամասի արժեքը 3000 դրամ է, իսկ ծայրամասերում՝ 2500 դրամ: Միշա Աթյանն ապրում է Պղնձագործների փողոցում եւ 1988թ. տնկել է այգի, որը պիտի սեփականաշնորհի. «150 քառ մետր տարածք է: Իրենց ասած արժեքով վճարվելիք գումարը մոտ 5 մլն դրամին է մոտենում: Դա հնարավոր գումար չէ: Եթե թոշակի չափով գին լիներ, կկարողանայինք տալ»: Ալավերդու բնակիչները դիմել են ավագանուն՝ կամ հետաձգելու սեփականաշնորհումը, կամ իջեցնելու գումարի չափը, քանի որ չեն կարողանում վճարել: