Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մի շարք գինու տեսակներ արժանացել են մեդալի

Տնտեսություն
wine

Հայաստանն այս տարի աննախադեպ արդյունքներ է գրանցել Գերմանիայի ԴաշնայինՀանրապետության Նոյշտադտ քաղաքում փետրվարի 25-ին տեղի ունեցած «MUNDUS VINI 20th Grand International Wine Awards»  միջազգային մրցանակաբաշխությանը: Մրցույթին մասնակցած հայկական գինեգործական ընկերությունների ներկայացրած արտադրանքն արժանացել է 23 մեդալի՝ 10 ոսկի և 13արծաթ: Հայկական գինեգործական ընկերությունների մասնակցությունն ապահովել է Հայաստանիխաղողագործության  և գինեգործության հիմնադրամը  Զարգացող երկրներից ներմուծման խթանմանկենտրոնի (CBI) աջակցությամբ:  Հայաստանից մրցույթին մասնակցել են 19 գինեգործական ընկերություններ`  գնահատողհանձնաժողովի դատին  ներկայացնելով 58 տեսակի հանգիստ և փրփրուն գինիներ: Ընդհանուր առմամբ մրցույթին ներկայացված էին շուրջ 6 000 տեսակի գինիներ աշխարհի 44երկրներից: Հայաստանն իր նվաճած մեդալների քանակով առաջ է անցել այնպիսի երկրներից, ինչպիսիք ենՎրաստանը (4 ոսկի, 7 արծաթ), Մոլդովան (8 ոսկի, 12 արծաթ), Մակեդոնիան (6 ոսկի, 3 արծաթ),Ռումինիան (6 ոսկի, 5 արծաթ), Չինաստանը (1 ոսկի, 1 արծաթ): Արդյունքում` մեր երկիրը մեդալներիքանակով կիսել է 14-րդ հորիզոնականը Նոր Զելանդիայի և Հունգարիայի հետ: Մրցույթին մասնակցած  գինիները գնահատվել են շուրջ 200 հեղինակավոր մասնագետներիցկազմված ժյուրիի կողմից, որի կազմում առաջին անգամ  ընդգրկվել է նաև ներկայացուցիչ Հայաստանից`Տրինիտի ՍՊԸ-ի  գինեգործ Արտեմ Պարսեղյանը: Հայկական գինիները համտեսելու նպատակով «MUNDUS VINI 20th Grand International Wine Awards» մրցանակաբաշխության շրջանակներում  կազմակերպվել է գալա ընթրիք: Հայկական գինիներիհամտեսի ներքո «Գոլդեն Գրեյպ Արմաս» գործարանի գլխավոր տնօրեն Վիկտորիա Ասլանյանըներկայացրել է Հայկական գինիների շնորհանդես, որն  արժանացել է «Լավագույն  շնորհանդես»մրցանակի:  Միջոցառման նպատակն էր նպաստել ինչպես ԵՄ, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներիշուկաներում հայկական գինեգործական ոլորտի ճանաչելիության բարձրացմանը, արտահանմանծավալների աճի խթանմանը և նոր գործընկերների բացահայտմանը:  Մեդալների արժանացած գինիների ցանկ  Ոսկի մեդալ

  1. «Վան Արդի», 2015 Van Ardi Areni, Kakhet, Haghtanak
  2. 2015 Areni Reserve
  3. 2015 Van Ardi Reserve Syrah
  4. «Գոլդեն Գրեյպ Արմաս»,  2013 ArmAs Karmrahyut Reserve    
  5. «Ոսկեվազի Գինու Գործարան», 2015 Voskevaz Karasi collection Voskehat
  6. «Արմենիա Վայն», 2014 Takar Reserve
  7. «Տիեռաս Դե Արմենիա», 2013 Karas Reserve Winemaker's Selection Blend
  8. «Օլդ Բրիջ», 2009 Old Bridge Red Dry Reserve
  9. «Գետնատուն», 2015 Getnatoun Areni Noir Aghavnadzor Village
  10. «Տրինիտի», 2014 Trinity Eh Areni Noir
  Արծաթե մեդալ
  1.  «Գոլդեն Գրեյպ Արմաս»,  2013 ArmAs Voskehat Reserve
  2. «Արմենիա Վայն», 2016 Armenia Muscat
2014 Tariri 2014 Takar Areni
  1. «Ոսկեվազի Գինու Գործարան»,2015 Voskevaz Hightanak
                                      2014 Voskevaz Voskepar Voskehat
  1. «Տիեռաս Դե Արմենիա», 2015 Karas White Dry Wine
2015 Karas Red Wine
  1. «Գետնատուն», 2015 Getnatoun Voskehat
  2. «Հայլենդ Սելլարս»,  2015 Koor Dry Red Wine
2014 Koor Reserve
  1. «Արտաշատ Վինկոն»,  2014 Chateau Rind
  2. «Անուշ 1», 2014 Kataro Sireni Reserve Togh
   ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին