Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանական կողմը կրակ է բացել Տավուշի ուղղությամբ

Քաղաքականություն
sahman3

Արցախում կրած կորուստները Ադրբեջանը Բաղանիսում կովերից է հանում. ֆեյսբուքում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն  Հովհաննիսյանը: Ադրբեջանական կողմը Տավուշի մարզի Բաղանիս սահմանամերձ գյուղի արոտավայրերի ուղղությամբ կրակոցներ է արձակել: Արդյունքում երկու կով է սատկել, դիրքերը չեն տուժել: Հիշեցնենք, Փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ: ՊԲ առաջաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի: Միևնույն ժամանակ, ՊԲ համապատասխան կառույցների կողմից տրամադրված հավաստի տվյալների համաձայն՝ արևելյան ուղղությամբ նկատվում է հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժեր: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրադրության վերահսկողությունը սահմանի ողջ երկայնքով և պատրաստ են հակառակորդի ցանկացած սադրանքի տալ արժանի պատասխան: