Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առատ ձյուն, բուք, մերկասառույց՝ հանրապետության ճանապարհներին

Կարևոր լուրեր Պաշտոնական
roads6

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արմավիրի, Աշտարակի, Սպիտակի, Ստեփանավանի, Վանաձորի, Թումանյանի, Տաշիրի, Նոյեմբերյանի, Տավուշի, Դիլիջանի, Ճամբարակի, Սևանի, Գավառի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրու ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Առատ ձյան պատճառով դժվարանցանելի է հանրապետական նշանակության Ալավերդի – Ջիլիզա ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն