Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բեռնատարը արգելափակվելով ձյան մեջ խցանման պատճառ է դարձել

Պաշտոնական
roads

Փետրվարի 11-ին, ժամը 13:35-ին ահազանգ է ստացվել, որ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին (Ոսկեպարի ոլորաններ) մերկասառույցի պատճառով բեռնատարներ են արգելափակվել: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչություն օպերատիվ խումբը: Պարզվել է, որ բեռնատարն արգելափակվել է, ինչի հետևանքով առաջացել է խցանում: Կիրանց գյուղի գյուղապետի տրամադրած հատուկ տեխնիկայի օգնությամբ բեռնատարը դուրս է բերվել արգելափակումից: ՀՀ ԱԻՆ