Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրապետության և ԼՂՀ ճանապարհները՝ ժամը 19:00-ի դրությամբ

Կարևոր լուրեր Պաշտոնական
roads5

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ի ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը: Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում, Տիգրանաշենի, Ոսկեպարի ոլորաններում և Սյունիքի, Արարատի մարզերի ավտոճանապարհներին  տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Աշտարակի և Արագածի տարածաշրջաններում, Սյունիքի մարզում առկա է մառախուղ: Սյունիքի մարզի Կապան և Մեղրի քաղաքներում տեղում է ձյուն: ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների, բաց՝ մարդատար ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում: *** Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ Դժվարանցանելի են Մ-12 ավտոճանապարհի  Գորիս-Բերձոր հատվածը և Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը: