Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ալեքսանդր Արզումանյանը լքել է ՀՀՇ-ն. Ազատություն

Քաղաքականություն
alik-arzumanyan

Ազգային ժողովի պատգմավոր Ալեքսանդր Արզումանյանը  տեղեկացրել է, որ լքել է ՀՀՇ կուսակցությունը, որը անցած շաբաթ վարչության նիստում որոշում է կայացրել խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Ծառուկյան» դաշինքով: «Կուսակցությունից դուրս գալը կապված չէ կոնկրետ դաշինքին միանալու հետ: Դա հասունացած որոշում էր: Ես, ճիշտն ասած, վաղուց եմ մտորում կուսակցական գործունեությունից հրաժարվելու մասին, և հաշվի առնելով, որ գաղափարական հենքի վրա որևէ առաջխաղացում չեղավ, ես նպատակահարմար գտա չմասնակցել այս քննարկումներին, բանակցություններին», - նշեց պատգամավորը: Դեռևս պարզ չէ, թե արդյո՞ք Արզումանյանը կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին: «Ազատության» հարցին՝ կարո՞ղ ենք իրեն տեսնել այլ քաղաքական ուժի ցուցակում, պատգամավորը պատասխանեց, որ ոչինչ չի բացառվում: Մանրամասներն այստեղ