Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տաքսու վարորդը վաճառում է մեքենան, տուգանքը վճարում և հեռանում երկրից» (տեսանյութ)

Քաղաքականություն
shahgeldyan

ԱԺ նիստում հայտարարությունների ժամին Մհեր Շահգելդյանն անդրադարձավ տրանսպորտային միջոցների նկատմամբ կիրառվող տուգանքներին, մասնավորապես՝ այդ տուգանքները չվճարելու արդյունքում կիրառվող տույժերին. «Դրա հետ կապված հասարակության մեջ ավելանում է արդարացի դժգոհություն: Որոշ դեպքերում տույժերի գումարը հասնում է 800- 900 հազար դրամի: Եթե թվերով հաշվենք, ապա ՀՀ-ում միջինը 450 հազար տրանսպորտային միավոր կա, որոնց նկատմամբ վերջին տարիներին 1 միլիոնից ավելի տուգանք է կիրառվել: Դա այն դեպքում, երբ որոշ հաշվարկներով մեր երկրի բնակչությունը հասնում է 2,5 միլիոնի: Մեր հայրենակիցները մի քանի ամսով մեկնում են երկրից, գալիս տեսնում են՝ տուգանքներն ու դրանց տոկոսներն այնքան են ավելացել, որ ի վիճակի չեն վճարել:  Տաքսու վարորդը ստիպված վաճառում է իր մեքենան, տուգանքը վճարում և հեռանում երկրից»: