Կարեն Գրիգորյանի հաղթարշավը ընդհատեց Տիգրան Ղարամյանը
Գրոսմայստեր Կարեն Հ. Գրիգորյանը եւ միջազգային վարպետ Տիգրան Կ. Հարությունյանը առաջին միավորները կորցրեցին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում ընթացող շախմատի բաց առաջնությունում: Առաջին երեք տուրերում մեր շախմատիստները հաղթանակներ տարան եւ ընդգրկվեցին առաջատարների խմբում: Սակայն 4-րդ մրցափուլում նրանց բաժին հասան ավելի լուրջ մրցակիցներ: Մասնավորապես, Կարեն Հ. Գրիգորյանը սեւերով մրցեց Ֆրանսիան ներկայացնող մեր հայրենակից Տիգրան Ղարայանի հետ եւ պարտություն կրեց: Տիգրան Հ. Հարությունյանը սպիտակներով հանդիպեց սերբ գրոսմայստեր Միլոշ Պերունովիչի հետ եւ նույնպես անհաջողության մատնվեց: Մեր հայրենակիցներն այժմ 3-ական միավորով բաժանում են 14-15-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են չորս շախմատիստ, այդ թվում Տիգրան Ղարամյանը, որոնք 100 տոկոսանոց արդյունք ունեն: Այսօր կկայանան 5-րդ տուրի պարտիաները: Կարեն Հ. Գրիգորյանը սպիտակներով ուժերը կչափի իրանցի միջազգային վարպետ Դորսա Դերախշանիի հետ: Տիգրան Կ. Հարությունյանին համակարգիչը մրցակից է բաժին հանել իսպանացի վարպետ Խուան Կարասկոյին: Տիգրան Ղարամյանը կհանդիպի Միլոշ Պերունովիչի հետ: