Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատվել է պաշտոնից, ապա` նշանակվել նոր պաշտոնում

Պաշտոնական
16402609_1200586799995617_4900783812650949552_o

ՀՀ մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի՝ փետրվարի 3-ի հրամանով Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից։ Մեկ այլ հրամանով Անդրանիկ Արզումանյանը նշանակվել մշակույթի նախարարի խորհրդական։ Նախարար Ամիրյանի հրամանով՝ տնօրենի պարտականությունները ժամանակավորապես դրվել են Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի վրա։ Նկարում Կոնստանտին Օրբելյանն է։