Հայաստանում կհիմնեն «Հալալ» սննդամթերքի գրասենյակ (տեսանյութ)
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Քննարկվել են հայ-իրանական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր և կարևորվել առևտրատնտեսական փոխգործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը: Կողմերը համոզմունք են հայտնել, որ դրան էապես կնպաստեն Մեղրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման ու Հայաստանում «Հալալ» սննդամթերքի գրասենյակ հիմնելու ծրագրերը: ՀՀ վարչապետը և Իրանի դեսպանն անդրադարձ են կատարել համատեղ ներդրումային ծրագրերի ընթացքին, էներգետիկայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, ավիափոխադրումների, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնմանն ուղղված մի շարք հարցերի: Կարեն Կարապետյանը և Սեյեդ Քազեմ Սաջադին ընդգծել են Հայաստանի ու Իրանի շահագրգռվածությունը բազմակողմ կապերի զարգացման ու էլ ավելի խորացման գործում: