Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հոգևոր Հայաստանը» պահանջում է տեղափոխել ընտրությունների օրը

Քաղաքականություն
elections21

«Հոգևոր Հայաստան»-ի հայտարարությունը. ՀՀ  իշխանություններին, ՀՀ կուսակցություններին, համայն հայությանը Հարգելի հայրենակիցներ,  2016թ. ապրիլի 1-ից 4-ը տեղի ունեցած քառօրյա պատերազմը հրաշեկ լիցքով անցավ ամեն հայի սրտով: Պատերազմը փաստեց նոր իրողություններ, որոնք մեզ ստիպեցին վերագնահատել վերջին 20 տարում ձևավորված բազում համոզմունքներ: Այդ օրերին մենք տեսանք, թե ինչպես դրսևորվեցին երիտասարդ հայ սերնդի բացաառիկ ոգեղեն հատկանիշները, ու երևաց հայրենիքի հանդեպ՝ աշխարհասփյուռ  հայ ժողովրդի սիրո միահամուռ ալիքը: Նշենք, որ ռազմական գործողությունները անսգող ուրվագծեցին նաև այն հանցանքներն ու թերացումները, որոնց պատճառով մենք ունեցանք պայծառ հայորդիների անդառնալի կորուստներ: Զոհված հայ հերոսների վիշտը սգաց համայն ազգը և այն թողեց մոխրացած կետ ամեն հայի սրտում: Այս տարի ապրիլ ամսի սկզբին տարելիցն է մեր կյանքի այդ դրամատիկ ջրբաժանի, սակայն պարզվում է, որ ապրիլի 2-ին նշանակված են ԱԺ համապետական ընտրություններ: Փաստորեն պետական ինստիտուտի որոշումը կարող է վարագուրել հազարավոր անձնուրաց հայրենասերների հերոսությունը, քանի որ արդեն տասնամյակներ շարունակ ընտրական գործընթացները մեզանում վերը նշված ողջ դրականի ուղղակի հակադրությունն են և բացասականի գերխտացումը: Ժողովրդի հիշողության մեջ դրանք նույնանում են արդարացիության խախտման, ազգի ոգեղեն էությունը կոտրելու, միասնականությունը բզկտելու և իրար առճակատելու արատավոր երևույթների հետ: Դա մեր խորին համոզմամբ՝ արհամարհական վերաբերմունք է մեր սուրբ նահատակների հիշատակի հանդեպ: Վերը բերվածից ելնելով՝ Հոգևոր Հայաստանը պահանջում է անհապաղ տեղափոխել ընտրությունների օրը այնպես, որ որևէ կերպ այդ ժամկետը չնույնականանա քառօրյա պատերազմի հետ:   Հասմիկ Պապյան - օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Խաչիկ Չալիկյան - ռեժիսոր, դրամատուրգ Եղիշե Պետրոսյան - երգահան, երաժիշտ Ռուբեն Կարապետյան - պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ դեսպան Վարդան Խաչատրյան - պատմաբան, ԵՊՀ դասախոս Արեգ Նազարյան - «Ոստան Հայոց» ռոք խմբի հիմնադիր, «Կիլիկիա» նավի նավապետի ավագ օգնական Արթուր Սարգսյան - Հաց բերող Ավելի վաղ նման պահանջով հանդես է եկել նաև ՀԱԿ-ը