Վթարային անջատման հետևանքով աշխատել է Հայկական ԱԷԿ-ի դիֆերենցիալ պաշտպանությունը.armenpress.am
ԱՐՄԵՆՊՐԵՍ Բարձրավոլտ (110 կՎ) էլեկտրահաղորդման գծերում հունվարի 21-ին տեղի ունեցած վթարային անջատման հետևանքով աշխատել է Հայկական ատոմային էլեկտրակայանի 110 կՎ առաջին հաղորդաձողերի դիֆերենցիալ պաշտպանությունը: Արդյունքում՝ 110 կՎ երկրորդ հաղորդաձողերի դիֆերենցիալ պաշտպանությամբ ամբողջությամբ հոսանքազրկվել է ՀԱԷԿի 110 կՎի ենթակայանը և առաջին բլոկի էլեկտրասնուցումը: Այս մասին «Արմենպրես»ին տեղեկացրեց ՀՀ վարչապետի խորհրդական Շուշան Սարդարյանը։ Նա հայտնեց, որ ժամը 16.05-ին բլոկ-գեներատոր-տրանսֆորմատոր դիֆերենցիալ պաշտպանությամբ անջատվել է նաև Տ3 բլոկային տրանսֆորմատորը, ինչի հետևանքով ատոմակայանը մասամբ բեռնաթափվել է: Շուշան Սարդարյանի տեղեկացմամբ՝ իրավիճակի մասին անհապաղ զեկուցվել է վարչապետ Կարեն Կարապետյանին: Վարչապետի խորհրդականի խոսքով՝ էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի հրահանգով բեռնավորվել է Հրազդանի ՋԷԿի 3րդ էներգաբլոկը: Հայաստանի և Վրաստանի միջև գործող «Վթարային իրավիճակներում էլեկտրաէներգիայի մատակարարման» միջկառավարական պայմանագրի համաձայն՝ էլեկտրաէներգիայի պակասորդը մատակարարվել է Վրաստանից: Ըստ նրա՝ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի» անձնակազմի ջանքերով վթարը հայտնաբերվել ու վերացվել է, և 18:20ին Բջնիի գծով էլեկտրահաղորդումը վերականգնվել է: Վթարի հետևանքով էներգամատակարարման խաթարումներ չեն գրանցվել: Ատոմակայանն աշխատել է թերբեռնավորված, բայց բնականոն ռեժիմով. Մանրամասն կարդալ սկզբնաղբյուր կայքում ԱՐՄԵՆՊՐԵՍ