Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կիրակի». Ինչու կանանց չեն ընտրում. կարծրատիպե՞ր, թե՞ օրենսդրական բացեր (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
kiraki

«Բավական է մեկ անգամ կնոջը դնես տղամարդուն հավասար մակարդակում, նա իսկույն կգերազանցի տղամարդուն»,- ասել է բազում ողբերգությունների հույն հեղինակ Սոֆոկլեսը։

 «Կիրակի» հաղորդաշարի հերթական թողարկման թեման կանանց ընդգրկվածությունն է քաղաքական ու հասարակական կյանքում։ Հայաստանը 1993 թ. վավերացրել է Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիան: Այն պարտադրում է իշխանություններին պաշտպանել կանանց իրավունքները հասարակական և մասնավոր կյանքի բոլոր ոլորտներում։ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամն ունի կանանց հանդեպ խտրական վերաբերմունքի դրսևորումների մասին 2016 թ. ախտորոշիչ ուսումնասիրություն, որտեղ ասվում է. «Չնայած օրենքով ամրագրված քվոտավորմանը՝ Հայաստանում դեռևս չկան այն բավարար պայմանները, որոնք կապահովեն կանանց ներկայացվածությունը՝ պահանջված չափով»։ Ի՞նչն է խանգարում կանանց առավել շատ ներգրավվածությանը հասարակական ու քաղաքական կյանքում, կարծրատիպե՞ր, թե՞ օրենսդրական բացեր՝ դիտեք ստորև ներկայացվող տեսանյութում։ Հաղորդման հյուրերն են հրապարակախոս Կարինե Հակոբյանը և ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը։ Հաղորդման համար նյութեր են պատրաստել Վանաձորի «Լոռի» և Կապանի «Սոսի» ՀԸ մեր գործընկերները։