Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ն. Զոհրաբյան. Թյորբորն Յագլանդի հայտարարությունն ինձ համար անընդունելի է. Առավոտ

Քաղաքականություն
Naira_Zohrabyan-10

Նաիրա Զոհրաբյանի համար զարմանալի չէ, որ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից հետո, երբ հայկական կողմից չեղավ համարժեք արձագանք, ԵԽ գլխավոր քարտուղարը նման հայտարարություն է անում: Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը երեկ հայտարարություն է տարածել դեկտեմբերի 29-ին Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: «Առավոտի» հետ զրույցում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ բացարձակապես համաձայն չէ ԵԽ գլխավոր քարտուղարի այդ հայտարարության հետ: Սակայն միեւնույն ժամանակ փաստեց, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) եւ Ռիչարդ Հոգլանդի (ԱՄՆ) հայտարարությունից հետո, երբ ՀՀ ԱԳՆ-ի կողմից չեղավ համարժեք արձագանք, ամենեւին իր համար զարմանալի չէր Յագլանդի այս հայտարարությունը: Հիշեցնենք, որ ԵԽ գլխավոր քարտուղարն իր հայտարարության մեջ, համանախագահների նման, կրկին քննադատության սլաքն ուղղելով Հայաստանին՝ ամրագրել է. «Եվրոպայի խորհուրդն ուղղակի դերակատարություն չունի բանակցություններում եւ մշտապես աջակցություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբին: Այնուամենայնիվ, մենք մտահոգված ենք հակամարտության մարդասիրական ասպեկտով: Ես քաջատեղյակ եմ, որ դեկտեմբերի 29-ին հրադադարի խախտումը հանգեցրել է զոհերի, եւ որ Հայաստանի զինված ուժերը մինչ այժմ շարունակում են պահել մարտերում զոհված ադրբեջանցի զինծառայողի դին: Ես կոչ եմ անում կողմերին հարգել հրադադարը եւ լիարժեք կերպով պաշտպանում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչը՝ անհապաղ վերադարձնել մարմինը՝ համաձայն 2010թ. Աստրախանի գագաթնաժողովի համաձայնության՝ հաշվի առնելով հարցի մարդասիրական բնույթը»: Ամբողջական հոդվածը` այստեղ