A
A
Քաղաքում տոնական տրամադրությունը կպահպանվի ևս երեք օր (տեսանյութ)
Նոր տարվա հեքիաթը երեխաների համար շարունակվում է նաև տոնից տասն օր անց: Երևանի տարբեր մասերում կազմակերպված միջոցառումները երեխաներին հնարավորություն են տալիս հանդիպել Ձմեռ պապին և անձամբ նրանից նվերներ ստանալ: Թեև աշխատանքային օրերն արդեն մեկնարկել են, բայց երեխաների հետ Ամանորի վերջին շունչն են վայելում նաև մեծերը: «Մասնակցել ենք տոնական միջոցառումների, ներկայացումների, վայելում ենք քաղաքի լուսավորությունը: Ամեն դեպքում երեխաները շատ են ուրախանում, մենք էլ իրենց հետ»,- նշեց զրուցակիցս: Քաղաքում տոնական տրամադրությունը կպահպանվի ևս երեք օր, իսկ Ամանորի միջոցառումների ավարտը կազդարարվի հունվարի 13-ին՝ Ազատության հրապարակում: Մանրամասները՝ տեսանյութում: