A
A
Արամ Ա կաթողիկոսը գնում է Հալեպ
Կիլիկիայի կաթողիկոս Արամ Ա-ն հունվարի 5-ին այցելելու է Հալեպ և Ս. Աստվածածին եկեղեցում հանդիպելու է Հալեպի հայ համայնքի հետ: Վեհափառ Հայրապետը նույն եկեղեցում հունվարի 6-ին Սբ. Ծննդյան Պատարագ է մատուցելու, իսկ հաջորդ օրը՝ հունվարի 7-ին այցելելու է Հայ Ավետարանական Բեթել եկեղեցի: Այս մասին տեղեկանում ենք Գանձասար պաշտոնաթերթից