Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղորդագրություն ռուս մայորի մահվան մասին.aravot

Հասարակություն
6d2fb46cafdca93f592cb0e17c270f64

Երեկ երեկոյան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց նրբանցքի վրա գտնվող «Դրուժբա» հյուրանոցային համալիրի համարներից մեկում հայտնաբերվել էր  ՌԴ զորամասերից մեկում շտաբի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող, մայոր, 45-ամյա Վիկտոր Եմելյանովի դին: Այս կապակցությամբ Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունը տարածել է հաղորդագրություն, որում գրված է. «2017 թվականի հունվարի 1-ին Երևան քաղաքում, հանրակացարանում՝ իր բնակության վայրում հայտնաբերվել է  ՌԴ ռազմաօդային բազայի սպայի անկենդան մարմինը: Մարմնի զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ըստ նախնական տվյալների, զինծառայողի մահվան պատճառը կարող է լինել սուր սրտային անբավարարությունը: »:  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2017/01/02/842884/