Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռեր» խմբի անդամի հանդեպ վատ վերաբերմունքը շարունակվում է. փաստաբան

Քաղաքականություն
hovhannes-harutyunyan

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի փաստաբանն Հայարփի Սարգսյանը տեղեկացնում է, որ իր պաշտպանյալի նկատմամբ վատ վերաբերմունքը դեռևս շարունակվում է. «Դեկտեմբերի 25-ին կրկին այցելեցի Հովհաննես Հարությունյանին, որ գտնվում է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, նա արդեն սթափ վիճակում է, նրա հիվանդասենյակը շատ ցուրտ է, այնքան, որ ձեռքերս ձեռնոցներիս մեջ սառել էին, հեռուստացույցի ալեհավաքը չկար»: Հայարփի Սարգսյանը նշում է, որ Հովհաննեսի անձնական իրերից շատ բաներ անհետացել են. «Վարագույրը պոկված է արդեն 16 օր, պատուհանից սառն օդ է փչում, չի սնվում, հիվանդասենյակը չեն բարեհաճում մաքրել, սպասքը չեն լվանում, երեւի մոռանում են, որ դա հիվանդանոց է, եւ այդտեղ պիտի բուժվեն, այլ ոչ թե հիվանդանան այնպես, ինչպես Հովհաննեսը, ով գիշերները ոտքի ցավից չի քնում, սիրտը ցավում էր, մրսել էր, հիվանդասենյակի լույսը շուրջօրյա միացված է այն դեպքում, երբ ինքն անգամ գիշերը չի սիրում լույսը միացված: Արտաքին աշխարհից այնքան է կտրված, որ անգամ ամսաթիվը չգիտի: Ես, բնականաբար, չեմ կարող ամբողջ օրը ֆիզիկապես գտնվել Հովհաննես Հարությունյանի կողքին, հետեւաբար, չեմ կարող տեսնել, թե ովքեր են իրեն այցելում»: Փաստաբանը նշում է, որ իր կարծիքով այս ամենը միտումնավոր քայլ է պետության կողմից, որ ուղղված է Հովհաննես Հարությունյանի առողջության եւ կյանքի անվտանգության դեմ: