Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քրդերի հաջողությունները դուր չեն գալիս Թուրքիային

Քաղաքականություն
turk

2016 թվականը Թուրքիայի համար փուլային, տատանողական տարի էր,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց թուրք-քրդական հակամարտությունների հարցերի փորձագետ Կարեն Հովհաննիսյանը. «Սկզբնական շրջանում բավականին լարված էին թուրք-քրդական հարաբերությունները, սակայն երկրում տեղի ունեցած ահաբեկչությունները շեղեցին թուրքերի ուշադրությունը: Կարևոր էին նաև Թուրքիայի ներքաղաքական խնդիրները, զանգվածային ձերբակալությունները, որոնք թուրքական իշխանություններին ստիպում էին կենտրոնանալ ներքաղաքական խնդիրների վրա»: Չնայած բազմաթիվ ռազմական ակտիվ գործողությունների և երկու ազգերի կրած կորուստների՝ բանախոսը 2016 թվականը քրդերի համար դրական տարի է համարում. «Քրդերի համար այս տարին արտաքին հարաբերություններում ինքնահաստատվելու համար բավականին հաջող տարի էր:  Նրանք կարողացան աշխարհին ցույց տալ, թե իրականում ինչպես է Թուրքիան վարվում իրենց հետ և պետք է ասեմ, որ նրանց հաջողվել է ԱՄՆ-ի  համակրանքին արժանանալ, որը բացարձակապես դուր չի գալիս Թուրքիային: Բանախոսը նաև նշեց, որ քրդերի հետ կոնֆլիկտը մեծ հարված է Թուրքական տնտեսությանը. «Թուրքական գահավիժող տնտեսությունն այդ կոնֆլիկտի արդյունքն է. քրդերը բնակվում են այնպիսի վայրերում, որտեղ հանքարդյունաբերական խոշոր օջախներ կան և դրանցից Թուրքիան օգտվել չի կարողանում»: