Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բանգլադեշը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Հ. Բագրատյան

Քաղաքականություն
hrant

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Ֆեյսբուքում գրառում է առել. «Երեկ օրենսդրական նախաձեռնության կարգով ԱԺ քննարկմանն եմ ներկայացրել "1971թ Բանգլադեշում Պակիստանի բանակի կողմից իրականացրած բենգալացի ժողովրդի ջարդերը որպես ցեղասպանություն ճանաչելու" օրենքի նախագիծը։ Այդ ժամանակ սպանվել է մինչև 3 մլն բենգալացի։ Նյութերն ինձ տրամադրել է իմ լավ բարեկամ Թարուն Չշիդրոուն։ Յախյա խանը 1971-ին հրամայել էր վերացնել բենգալացի ժողովրդին։ Միևնույն ժամանակ հույս կա, որ Բանգլադեշը կդառնա առաջին սուննի մահմեդական երկիրը, որը կճանաչի հայոց ցեղասպանությունը՞։