A
A
Արտոնյալ վարկ՝ «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնին (տեսանյութ)
Կառավարությունն այսօր արտոնյալ վարկ տրամադրելու երաշխիք տվեց «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնին: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ միջոցները կհատկացվեն նոր բժշկական սարքավորումների ձեռքբերման համար. «Վարկը կտրամադրվի 19.5 տարով, որից 6.5-ը՝ արտոնյալ ժամանակահատվածով։ Վարկի տոկոսադրույքը զրոյական է։ Նախատեսված են միայն վարկային պարտավորությունների 0.55 տոկոսանոց վճարումներ եւ երաշխիքային վճարում՝ 1 տոկոս»: Վարչապետը ճշտման համար հարցրեց՝ արդյո՞ք վարկը Բժշկական կենտրոնն է մարելու: Նախարարը ճշգրտեց. «Այո, իր միջոցներով, մենք միայն երաշխավոր ենք»: