Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Հասարակություն
703843

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների՝ այդ թվում նաև  ծանրաքարշ մեքենաների համար: Հիշեցնենք, արդեն մեկ շաբաթ այս հատվածում կուտակվել էր 500-ից ավելի բեռնատար։