Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մի շարք ավոտճանապարհների ձյուն է տեղում

Հասարակություն
roads

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի  16-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Արարատի, Արթիկի, Մարալիկի, Ախուրյանի, Աշոցքի, Վայքի, Սիսիանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Բքի  պատճառով  փակ է  Բերդ – Ճամբարակ  ճանապարհահատվածը: Ախուրյանի, Աշոցքի, Դիլիջանի, Սիսիանի, Գորիսի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է: Ճանապարհաշինարարները կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Հորդորում ենք վարորդներին վերը նշված ճանապարհներով երթևեկել  խիստ անհրաժեշտության դեպքում: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն