Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միջնորդեցին Գևորգ Սաֆարյանին դատապարտել 2,5 տարի ազատազրկման (տեսանյութ)

Քաղաքականություն
gevorg-safaryan

Քիչ առաջ  Հիմնադիր խորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանի գործով մեղադրողը միջնորդեց նրան դատապարտել 2,5 տարի ազատազրկման։ Գեւորգ Սաֆարյանը մեղադրվում է Ամանորի գիշերը ազատության հրապարկում տոնածառ տեղադրելու փորձի ժամանակ ոստիկան Գեղամ Խաչատրյանին հարվածելու մեջ; Հաջորդ դատական նիստին՝ դեկտեմբերի 27-ին, պաշտպանական կողմը կներկայացնի իր ճառը, իսկ  Գեւորգ Սաֆարյանը այսօրվա նիստի ավարտին դատախազի ճառին այսպես արձագանքեց. «Լավ է՝ 10 տարի չուզեց»: